Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում տղամարդը փորձել է հրկիզել հայկական եկեղեցու դուռը

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։

Թուրքիայում տղամարդը փորձել է հրկիզել հայկական եկեղեցու դուռը

Թուրքիայում տղամարդը փորձել է հրկիզել հայկական եկեղեցու դուռը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։

Դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

«Անհայտ անձը եկեղեցու դուռը փորձել է վառել, ապա դիմել է փախուստի: Հիմնադրամի տնօրենների խորհուրդն անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի փոխոստիկանապետը կապվել է պատրիարքարանի հետ, հայտնել է իր ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և խոստացել, որ հանցագործն անպայման կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: Վերջին տարիների մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող գրություններ են արվել:

2019թ․ փետրվարին նույն եկեղեցու պատերի վրա ներկանյութով գրառումներ էին արվել: Եկեղեցու պատերին հանդիպում էր «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը: Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվել էին անմիջապես այն բանից հետո, երբ Ermenihaber.am-ն անդրադարձել էր խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search