Artsakhpress

Վերլուծական

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը մեկ անգամ ևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան

2020 թվականի ապրիլի 24-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը մեկ անգամ ևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը մեկ անգամ ևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 2019-ի ապրիլի 19-ին ժամանակավոր կառավարությունը հանդես էր եկել համանման ճանաչմամբ:
 
Չնայած այդ ճանաչումը կարող է զարմացնել շատերին, քանի որ հազիվ թե Լիբիայում ապրող մի հայ գտնվի, սակայն այդուհանդերձ կան աշխարհաքաղաքական պատճառներ նման քայլ անելու համար։ 2012 թվականից ի վեր, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո, երկիրը մշտական կռիվների մեջ էր միմյանց դեմ պայքարող տարբեր ռազմական խմբավորումների հետ՝ Լիբիան կառավարելու համար:
 
Լիբիայի պաշտոնապես ճանաչված կառավարությունը սահմանափակված է ծովափնյա Տրիպոլիի և Միսրատայի շրջակայքում, մինչդեռ Լիբիայի տարածքի մեծ մասը գրավված է ժամանակավոր կառավարության կողմից՝ ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։ Ներքին քաղաքացիական պատերազմը զգալիորեն ընդլայնվել է Լիբիայի ներքին գործերին արտաքին տերությունների միջամտության պատճառով։ Թուրքիան և Քաթարը աջակցում են Կենտրոնական Կառավարությանը իսլամական զինյալներով և ռազմական տեխնիկայով, իսկ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) աջակցում են ժամանակավոր կառավարությանը:
 
Լիբիայում հակադիր կողմերի երկրները նաև ներգրավված են դիվանագիտական ​​բախումների ու լրատվական պատերազմների մեջ։ Անցյալ ամիս Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ արգելափակում է մուտքը դեպի թուրքական լրատվական գործակալություններ և կայքեր: Իր հերթին, Թուրքիան արգելափակեց Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների լրատվամիջոցները։ Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է «Մահմեդական եղբայրներին», իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն դեմ են «Մահմեդական եղբայրներին»: Եգիպտոսը և Թուրքիան տարաձայնություններ են ունեցել այն պահից ի վեր, երբ «Մահմեդական եղբայրների» կողմնակից Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին, որին աջակցում էր Թուրքիան, տապալվեց 2013 թվականին: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց քաղաքացիներին խնդրել են բոյկոտել թուրքական արտադրանքը և ուղևորությունները դեպի Թուրքիա:
 
Այս տարածաշրջանային և ներքին տարատեսակ ցնցումները նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Լիբիայի ժամանակավոր կառավարության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից 2020 թ․ ապրիլի 24-ին։ Ահա հայտարարության տեքստը․
 
«Մենք այսօր հիշում ենք Թուրքիայի կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, որն ընկնում է ամեն տարվա ապրիլի 24-ին։ Լիբիայի պետությունն այս տարելիցը ոգեկոչում է Կառավարության 2019 թ․ թիվ 238 որոշմամբ, որն այդ օրը հաստատել է որպես վերհիշելու ազգային օր։
Թուրքիայի հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի՝ հրկիզմամբ, կանխամտածված սպանությամբ, բռնի տեղահանությամբ և աստվածային օրենքներին հակասող այլ նողկալի գործողություններով՝ հանցագործություն է մարդկության դեմ, և այն պետք է ճանաչել ու պաշտոնապես ներողություն հայցել հայ ժողովրդից և հատուցել ջարդերով պայմանավորված նրա կրած ցավերի համար, որոնք չեն կարող ջնջվել հայերի և ամբողջ աշխարհի հիշողությունից։ Երբ մենք դատապարտում ենք մարդկայնության հետ որևէ աղերս չունեցող այս հանցագործությունը, մենք կրկին կոչ ենք անում աշխարհի երկրներին ճանաչել այս նողկալի ոճրագործությունը։
Այսօրվա Թուրքիայի կառավարությունն է, որ իր նոր իրավիճակում հանցագործություններ է գործում աշխարհի ժողովուրդների դեմ ՝ կոպտորեն միջամտելով նրանց ներքին գործերին։ Թերևս այն, ինչ նա իրականացրել է երեկ՝ հրթիռներով և անօդաչու սարքերով ռմբակոծելով Թարհունա քաղաքը (Լիբիա)՝ սպանելով երեխաներին, տարեցներին ու կանանց, ոչնչացնելով մարդասիրական շարասյունները, սնունդն ու բժշկական օգնությունը, վառելիքի ցիստեռնները՝ վարձկաններ բերելով և ահաբեկիչներին աջակցելով՝ հանցագործություններ են, որոնք ավելանում են մարդկանց դեմ ուղղված այլ հանցագործությունների թուրքական շղթային և հաստատում Էրդողանի  ամբարտավանության աստիճանն ու միջազգային բոլոր օրենքների ու նորմերի անտեսումը նրա կողմից»։
 
2019 թ․ ապրիլի 19-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունն իր արտգործնախարարության միջոցով համանման մի հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
 
 «Ժամանակավոր կառավարությունը մարտ ամսին պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները հավաքեցին, ձերբակալեցին և տեղահանեցին Կոստանդնուպոլիսից (ներկայումս Ստամբուլ), Անկարայի շրջան, 235-ից 270 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների, որոնց մեծամասնությանը վերջիվերջո սպանեցին:
Դրան հաջորդեց կանանց, երեխաների, տարեցների ու հիվանդների տեղահանությունը մահվան երթերով դեպի սիրիական անապատ։  Զինվորական ուղեկցորդների կողմից քշվող տեղահանվածները զրկված էին սննդից ու ջրից և պարբերաբար ենթարկվում էին թալանի, բռնաբարության ու սպանդի։
Ցեղասպանության զոհերի վերջնական թիվը կազմում է 1․5 միլիոն մարդ»։
 
Զարմանալի չէ, որ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ այն ծառայում է իր հակաթուրքական քաղաքական օրակարգին: Ավելի զարմանալի կլիներ, եթե այդպիսի հայտարարություն արվեր հակառակ իր շահերին:
 
Բոլոր երկրները սպասարկում են իրենց ազգային շահերը: Հայաստանի կառավարությունը ևս պետք է նույն կերպ վարվի: Լիբիան լավ օրինակ է: Արդեն երկրորդ տարին անընդմեջ նրա ժամանակավոր կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ո՞րն է եղել Հայաստանի կառավարության արձագանքը։ Մենք տեղյակ չենք այդ կապակցությամբ որևէ հանրային մեկնաբանության մասին: Արդյոք ճի՞շտ չէր լինի, որ Հայաստանի  արտգործնախարարությունը հանդես գար հայտարարությամբ՝ ողջունելով Լիբիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Մի օր ժամանակավոր կառավարությունը կարող է դառնալ Լիբիայի օրինական ճանաչված կառավարությունը: Հիմա պահն է, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատի Լիբիայի հետ։ Քանի որ Թուրքիան իր շրջափակմամբ և հակահայկական տնտեսական ու դիվանագիտական ​​ջանքերով մեկուսացնում է Հայաստանը հարևաններից, ի պատասխան, Հայաստանը պետք է համագործակցի աջակից երկրների հետ և մեկուսացնի Թուրքիային իր հնարավորությունների չափով։
 
Լավ հարաբերություններ հաստատելով Լիբիայի ժամանակավոր կառավարության հետ՝ Հայաստանը նաև կարող է սերտացնել իր հարաբերությունները Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և շտկել գոյություն չունեցող իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի թագավորության հետ։ Վստահ եմ, որ այդ երկրները կգնահատեն Հայաստանի կառավարության մեկնած բարեկամական ձեռքը:
 
 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search