Artsakhpress

Տնտեսական

Ուզբեկստանը շարժվում է դեպի Եվրասիական տնտեսական միություն

Մայիսի 11-ին Ուզբեկստանի խորհրդարանի՝ Օլի Մաժլիսի վերին պալատը՝ Սենատը 71 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայներով հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով:

Ուզբեկստանը շարժվում է դեպի Եվրասիական տնտեսական միություն

Ուզբեկստանը շարժվում է դեպի Եվրասիական տնտեսական միություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին խորհրդարանի Օրենսդիր պալատը, իսկ մարտին՝ կառավարությունը ևս ընդունել էին նմանատիպ որոշումներ:
 
Թեպետ այս հարցով վերջնական որոշումը պետք է ընդունի երկրի նախագահը, կարելի է ասել, որ այն արդեն կայացվել է, քանի որ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու առաջարկը եղել է հենց նախագահ Շավքաթ Միրզիյոևինը։ Նա այս տարվա հունվարին Օլի Մաժլիսին ուղղված իր ուղերձում նշել էր, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը «չի խաթարելու երկրի ինքնիշխանությունը և պետք է բխի ժողովրդի շահերից»։
 
Նախագահի համաձայնությունից հետո, դիտորդի կարգավիճակ ստանալու համար` Ուզբեկստանը պաշտոնապես կդիմի ԵԱՏՄ-ին և տվյալ դիմումը կդառնա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների քննարկման առարկա:
 
ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի՝ հնարավոր անդամակցության մասին խոսվում է դեռևս նախորդ տարվանից, և չէր բացառվում, որ որպես այդ գործընթացի միջանկյալ հանգրվան` Ուզբեկստանին Միությունում տրամադրվի դիտորդի կարգավիճակ: Պաշտոնական Տաշքենդի եվրասիական ձգտումների մասին հայտարարվեց 2019թ. հոկտեմբերին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ Ուզբեկստան կատարած այցի ժամանակ։ Բացառելով Ուզբեկստանի նկատմամբ որևէ արտաքին ճնշում՝ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրեն ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների փորձը, համագործակցության խորացման բոլոր հնարավոր դրական և բացասական կողմերը։
 
Ի՞նչ է ենթադրում ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։
 
«ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի» 109-րդ հոդվածը սահմանում է, որ դիտորդ պետությունը կարող է մասնակցել Միության մարմինների նիստերին՝ հրավերի դեպքում, ստանալ կառույցի ընդունած փաստաթղթերը, սակայն դիտորդը չի մասնակցում որոշումների կայացման գործընթացին։ Ներկայումս նման կարգավիճակ ունի միայն Մոլդովան:
 
Թեև ԵԱՏՄ դիտորդ պետությունն իր կարգավիճակից բխող հստակ պարտավորություններ չի ստանձնում, այն պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել Միության և անդամ երկրների շահերին։ Մնացյալ պարտավորությունները և համագործակցության մակարդակը կարգավորվում են դիտորդ պետության հետ առանձին փաստաթղթերով։ Ուզբեկստանի դեպքում, ամենայն հավանականությամբ, դա կլինի ազատ առևտրի համաձայնագիր։ Դեռ նախորդ տարի Ուզբեկստանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հայեցակարգը, որը ենթադրում է՝ մինչև 2021թ. վերջ ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ։
 
Հատկանշական է, որ եթե Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի օրոք երկրի արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես «կառուցողական հավասարահեռության պահպանում», 2016թ. Շավքաթ Միրզիյոևի իշխանության գալուց հետո երկրի արտաքին քաղաքականության շրջանակներում առավել մեծ ուշադրություն է դարձվում հետխորհրդային տարածքի և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ Ուստի պատահական չէ, որ վերջին շրջանում շատ է խոսվում Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու և ՀԱՊԿ վերադառնալու մասին։
 
Այս փուլում ԵԱՏՄ հետ համագործակցության զարգացումը բխում է Ուզբեկստանի շահերից, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով:
 
Սպառման մեծ շուկայի անհրաժեշտությունը, ինչպիսին կարող է լինել ԵԱՏՄ ավելի քան 180 միլիոնանոց շուկան։ Եվրասիական շուկայում ներքին արտադրողների աջակցությունն ու սահմանափակումների վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանան արտահանման համար։
Ուզբեկստանում օտարերկրյա նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն։ Ներկայումս Ուզբեկստանում հնարավոր խոշոր ներդրողներ կարող են լինել հիմնականում Ռուսաստանը և Չինաստանը։ Սակայն, հաշվի առնելով Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի օրինակները՝ Ուզբեկստանը փորձում է խուսափել չինական ներդրումներից։
Ուզբեկստանի տարանցիկ ներուժի օգտագործման անհրաժեշտություն։ ԵԱՏՄ-ի հետ սերտ համագործակցությունը կարող է նպաստել Ուզբեկստանի տրանզիտային պոտենցիալի իրացմանը:
Ռուսաստանում մեծ թվով ուզբեկ աշխատանքային միգրանտների կարգավիճակի բարելավման անհրաժեշտություն։ Ուզբեկստանում շատ ընտանիքների եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից եկող տրանսֆերտներն են և ԵԱՏՄ հետ համագործակցությունը կարող է նպաստել միության տարածքում ուզբեկստանցի աշխատանքային միգրանտների պայմանների բարելավմանը:
Հարևանների հետ հարաբերությունների խորացման հնարավորություն։ ԵԱՏՄ հետ համագործակցությունը կնպաստի Ղազախստանի և Ղրղզստանի հետ տնտեսական համագործակցության զարգացմանը, որոնց հետ հարաբերություններում այժմ խոչընդոտներ են ի հայտ գալիս։
Չինաստանի քաղաքական և տնտեսական ընդլայնվող ազդեցության նվազեցում։ Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում չինական ներկայության և ազդեցության մեծացումը` տարածաշրջանի մի շարք երկրների կարևոր խնդիր է դարձել աշխարհաքաղաքական հակակշիռների ստեղծումը:
 
Իր հերթին ԵԱՏՄ-ն ևս որոշ հետաքրքրություններ ունի Ուզբեկստանի հետ հարաբերությունների խորացման հարցում.
 
- ԵԱՏՄ նոր երկրների ներգրավումը իմիջային տեսանկյունից բավական կարևոր է միության համար:
 
Ուզբեկստանը բավական մեծ շուկա է ԵԱՏՄ երկրների համար՝ մոտ 33մլն բնակչությամբ։
- Ուզբեկստանն ունի բավական հարմար աշխարհագրական դիրք և ենթակառուցվածքներ, ինչն ավելացնում է վերջինիս տարանցիկ հնարավորությունները։ ԵԱՏՄ տրանզիտային և ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացման խնդիրների նկատմամբ վերջին շրջանում բավական մեծացել ուշադրությունը:
 
- Եթե ապագայում Ուզբեկստանն անդամակցի ԵԱՏՄ-ին, դա կարող է նպաստել նաև Տաջիկստանի անդամակցության հեռանկարին:
 
Այսպիսով, ԵԱՏՄ-ի հետ Ուզբեկստանի հարաբերությունների խորացման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները։ ԵԱՏՄ-ում, հատկապես՝ Ռուսաստանում, այս հարցում ևս նախաձեռնողական են։ Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Ուզբեկստանը ԵԱՏՄ-ում դիտորդության հայտ կներկայացնի և կստանա նման կարգավիճակ։ Հավանական է նաև տնտեսական հարաբերությունների խորացումը՝ ազատ առևտրի գոտու ստեղծման ձևաչափով։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search