Artsakhpress

Մշակույթ

Մանկապատանեկան նկարչության չորրորդ մրցույթը կկազմակերպվի առցանց եղանակով

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպում է մանկապատանեկան նկարչության չորրորդ մրցույթը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Մանկապատանեկան նկարչության չորրորդ մրցույթը կկազմակերպվի առցանց եղանակով

Մանկապատանեկան նկարչության չորրորդ  մրցույթը    կկազմակերպվի   առցանց   եղանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության  հարցերի բաժնի  վարիչ  Երազիկ Հայրիյանը:
 
Նրա  խոսքով՝  մրցույթի նպատակն է  երեխաների գեղարվեստական հնարանքի, յուրատեսակ աշխարհահայացքի զարգացմանը, հայ ազգագրության և գեղագիտական արժեքների յուրացմանը նպաստելը:
 
«ԱՀ բոլոր շրջանների և մայրաքաղաքի մասնակիցներից ակնկալվում է անդրադարձ կատարել օրվա խորհրդին։ Աշխատանքները (պատկերները) պետք է արտահայտեն տվյալ ստեղծագործության իմաստը, էությունը, հոգեբանական տրամադրվածությունը, զգացմունքային լիցքը: Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական  և սիրողական   կարգերում՝   6-13  և  14-18 տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մրցույթը նախատեսված է անցկացնել մեկ փուլով՝ առցանց   եղանակով: Մասնակիցներն  իրենց  լուսանկարները   պետք  է  ուղարկեն   «Ճանաչիր ինձ իմ ունակություններով» ֆեյսբուքյան էջին՝   մինչև  մայիսի 28-ը:  Աշխատանքների լուսանկարները ուղարկելիս անհրաժեշտ է պարտադիր պահպանել հետևյալ կանոնները. ներկայացնողի անուն, ազգանուն և հայրանուն,  մասնակցի տարիքը, կարգը, նկարչություն դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը և հայրանունը (փակցված ստեղծագործության վրա): Նկարը  պետք  է   լուսանկարել ուղիղ դիրքով։ Մասնագիտական հանձնաժողովի կողմից կընտրվեն լավագույն աշխատանքները և հիմնական ու խրախուսական մրցանակակիրները։ Հանձնաժողովի կողմից մերժվելու են արտատպված, կրկնօրինակված բոլոր  աշխատանքները: Չեն ընդունվելու նաև այն աշխատանքները, որոնք նախկինում մասնակցել են որևէ մրցույթի, ցուցադրվել են ցուցահանդեսներում կամ հրապարակվել են տպագիր կամ համացանցային աղբյուրներում: Գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է բովանդակային պահանջների համապատասխանությանը, գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին: Նկարները պետք է լինեն A2 (420x594մմ) կամ A3 (297x420մմ) չափի: Նշված չափերին չհամապատասխանող աշխատանքները մերժվելու են»,-մանրամասնել  է  Ե. Հայրիյանը:
 
Նա  ավելացրել է, որ   աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի հետևյալ ճյուղի՝ գեղանկարչության միջոցով` ցանկացած նկարչական նյութի օգնությամբ (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, տեկստիլ, և այլն):
 
Ե. Հայրիյանը  տեղեկացրել է, որ   մրցույթի արդյունքները   հունիսի 1-ին,ժամը՝ 12։00 –ին, կհրապարակվեն ֆեյսբուքյան էջում։ Մրցույթի հաղթողները կստանան պատվոգրեր և մրցանակներ: 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search