Artsakhpress

Սփյուռք

Նուբար Աֆեյանի ընկերության մշակած պատվաստանյութի փորձարկման ենթարկված մարդկանց մոտ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna կենսատեխնիկական ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն են գրանցել «Քովիդ-19»- դեմ պայքարում:

Նուբար Աֆեյանի ընկերության մշակած պատվաստանյութի փորձարկման ենթարկված մարդկանց մոտ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել

Նուբար Աֆեյանի ընկերության մշակած պատվաստանյութի փորձարկման ենթարկված մարդկանց մոտ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության մամլո ծառայությանը, փոխանցում է tert.am-ը:
Ինչպես նշվում է, նախնական տվյալները ստացվել են կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում, որին փոքր թվով մարդիկ են մասնակցել: Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող Moderna ընկերությունը, որը համագործակցում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, մեկն է ողջ աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փրձարկումներ իրականացնող 8 ընկերություններից:
Ընկերությունից հայտնել են, որ կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:
Չեզոքացնող հակամարմիններն շրջափակում են վիրուսը՝ թույլ չտալով, որ այն վնասի մարդկային բջիջները:  
Ընկերությունն այժմ մեկնարկելու է փորձարկումների երկրորդ փուլը, որը նախատեսում է առավել մեծ թվով մասնակիցների ներառում գիտափորձին: Մասնագետները նախատեսում են փորձարկման երրորդ փուլն սկսել հուլիսին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search