Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 28 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բենյամին Եղոյանը ծնվել է 1992 թվականին, Երևան քաղաքում: Դպրոցում իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաեւ երկրորդ անվամբ՝ Մոնթե: Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից:
 
2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որի ընթացքում հրթիռահրետանայաին գնդակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Բենյամինը զոհվել է Ջաբրայիլում (Ջրական), հակառակորդի դեմ իրենց տանկով համառ պատերազմելիս։
 
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search