Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ երկրները լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնեն Կուբային դիտորդի կարգավիճակ շնորհելուց առաջ

Եվրասիական տնտեսական միության երկրները Կուբայի հետ լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնեն միացման դեպքում դրան դիտորդ պետության կարգավիճակ շնորհելուց առաջ:

ԵԱՏՄ երկրները լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնեն Կուբային դիտորդի կարգավիճակ շնորհելուց առաջ

ԵԱՏՄ երկրները լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնեն Կուբային դիտորդի կարգավիճակ շնորհելուց առաջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս որոշումը կայացվել է Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի այսօրվա նիստին, որը տեղի է ունեցել վիդեոկոնֆերանցի ձեւաչափով, փոխանցում է Newsw.am-ն:
Ինչպես նիստին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Կուբան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համար գրեթե միության ստեղծման պահից: 2018 թվականից Կուբայի կառավարությունը համագործակցում է ԵԱՏՀ-ի հետ փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հանձնաժողովում արդեն երկու անգամ քննարկվել է երկրին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը:
«Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը համաձայն են դիտորդի կարգավիճակ տրամադրել Կուբային: Ղազախստանը կողմ է կուբայական կողմի հետ հավելյալ խորհրդակցություններին: Ռուսաստանը եւս առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել՝ բոլոր ասպեկտները հստակեցնելու համար»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը:
Գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները պարզաբանել են իրենց դիրքորոշումները: Ղազախստանի նախագահի խոսքով՝ Հավանան դեռ լիարժեք պատկերացում չունի ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի եւ իրավունքների մասին: Բացի այդ, այն կարծում է, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է չափանիշներ մշակել դիտորդի կարգավիճակի համար, որպեսզի երկրները պատրանք չունենան, որ այն ստանալուց հետո կարող են հավակնել բոլոր արտոնություններին եւ առավելություններին ԵԱՏՄ-ում: «Մենք պետք է հստակ ուրվագծենք իրավունքներն ու պարտականությունները, ինչպես բոլոր միջազգային կազմակերպություններում է»,- հավելել է Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, աջակցում է կուբայական հայտը, բայց ցանկանում է հասկանալ կուբացի ընկերների ակնկալիքները ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուց:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search