Artsakhpress

Սփյուռք

«Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի հակազդեք քրիստոնյաների մշակութային արժեքների դեմ ոտնձգություններին». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

Թուրքիայի Գյումուշհանե գավառի Յեշիլդերե գյուղում տեղակայված հունական եկեղեցին քանդվել է գանձագողերի ու վանդալների կողմից: Տարիների միջով անցած եկեղեցին քանդված է արդեն 5 տարի:

«Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի հակազդեք քրիստոնյաների մշակութային արժեքների դեմ ոտնձգություններին». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

«Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի հակազդեք քրիստոնյաների մշակութային արժեքների դեմ ոտնձգություններին». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը՝ տեղեկացնելով, որ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի էրսոյին:
«Եկեղեցու նկարազարդված պատերն ամբողջովին քանդվել, իսկ շրջակայքում գտնվող գերեզմանները փորվել են գանձագողերի կողմից: Սուննի կամ առհասարակ մահմեդական չհանդիսացող մարդկանց նկատմամբ իշխանությունների ատելության խոսքերը դուռ են բացում նման արարքների համար: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հարցնում ենք.
1) Արդյո՞ք հայտնաբերվել է այն մարդը կամ մարդիկ, որոնք նման արարքներ են արել Յեշիլդերեի եկեղեցում և դրա շրջակայքում: Սկսվե՞լ է որևէ իրավական գործընթաց:
2) Ինչո՞ւ Յեշիլդերեի եկեղեցին և Գյումուշհանեի նմանատիպ այլ կառույցները պաշտպանված չեն ձեր նախարարության կողմից:
3) Աշխատելո՞ւ եք արդյոք Յեշիլդերեի եկեղեցու վերակառուցման և վերաբացման ուղղությամբ:
4) Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի հակազդեք քրիստոնյաների մշակութային արժեքների դեմ ոտնձգություններին:
5) Ի՞նչու չեք կարողանում կանգնեցնել նման դեպքերը»,- գրել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search