Artsakhpress

Քաղաքական

Ձևավորվել են նոր գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նոր յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանին ձևավորվել են 7 մշտական հանձնաժողովներ:

Ձևավորվել են նոր գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

Ձևավորվել են նոր գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, կգործեն արտաքին հարաբերությունների, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները:
Այսպես՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կընդգրկի միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում, զբոսաշրջություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն բաժինները:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Վահրամ Բալայանը: Իր խոսքում նա նշել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում բավականին անելիքներ կան, և օրենսդրական առումով պետք է հնարավորություն ստեղծել իրավասու մարմինների աշխատանքի:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը կընդգրկի արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն բաժինները:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամաովոր Վլադիմիր Կասյանը: Իր խոսքում նա նշել է, որ կփորձեն իրենց հանձնաժողովում քննարկվող ցանկացած հարց ընդունել միայն ու միայն հանուն հայրենիքի զարգացման:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ բաժինները:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Արամ Հարությունյանը: Իր խոսքում նա նշել է, որ առաջնահերթ է համարում ներառական կրթության համակարգի բարելավմանը, քանի որ այդ ոլորտում, իր իսկ խոսքով, կան խնդիրներ:
 
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ բաժինները:
«Միասնական հայրենիք» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Սեյրան Հայրապետյանը: Իր խոսքում նա նշել է, որ գործընկերների հետ համատեղ օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ ի շահ Արցախի պետականաշինության և բանակաշինության զարգացման:
 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություն, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ բաժինները:
«Միասնական հայրենիք» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Սևակ Աղաջանյանը: Իր խոսքում նա նշել է, որ իրենց ջանքերն ուղղված են լինելու օրենսդրական դաշտի բարեփոխումներին՝ հանուն Արցախի զարգացման:
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն, առողջապահություն, մայրություն և մանկություն բաժինները:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Արամ Գրիգորյանը: Իր խոսքում նա կարևորել է կառուցողական աշխատանքի իրականացումը և վստահեցրել, որ իր մասնագիտական փորձը ներդնելու է ամբողջ ծավալով աշխատանքները կազմակերպելու համար:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառուցվածքներ, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ՝ հարկեր, տուրքեր, վճարներ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր բաժինները:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Իր խոսքում նա նշել է, որ վերջին տարիներին բավականին ծավալուն բարեփոխումներ են իրականացվել հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականության ոլորտներում:
Գաղտնի փակ քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահի բոլոր թեկնածուներն ընտրվել են իրենց պաշտոններում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search