Artsakhpress

Քաղաքական

Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյանը վերահաստատում է պատմական հանրահայտ աքսիոմը

Արցախը Հայաստան է և վերջ: Պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով:

Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյանը վերահաստատում է պատմական հանրահայտ աքսիոմը

Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյանը վերահաստատում է պատմական հանրահայտ աքսիոմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ Նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին ասել է ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Մեծ Հայքի արցախյան հատվածում Մաշտոցի հիմնած առաջին դպրոցի և Սուրբ Գրիգորիսի տարածած հավատի լույսով կրթվել և դաստիարակվել են հայոց սերունդները: Նորընտիր նախագահը պատահական չի համարում, որ Արցախը դարեր շարունակ եղել է հայ դպրության և հոգևոր նշանավոր կենտրոններից, իսկ վտանգի պահին՝ անառիկ ամրոցներից մեկը՝ իր բնական ու մարդակերտ ամրություններով, իր մարտիկների քաջությամբ ու իշխանական տների հայրենապաշտությամբ: Իսկ ազգային պետության ճգնաժամերի ժամանակ արցախահայությունը դարեր շարունակ կարողացել է պահել ազգային իշխանապետությունը և ինքնությունը՝ Վաչագան Բարեպաշտից ու Առանշահիկներից մինչև Խամսայի մելիքություններ:

«Ուստի, արցախահայության հոգեկերտվածքում միշտ իր ուրույն տեղն է ունեցել ազգային ու պետական մտածողությունը: Քսաներորդ դարասկզբին հայոց ցեղասպանության արհավիրքից հայ ազգը վերստին ուժ գտավ վեր հառնելու, դարավոր զրկանքներից հետո մեջքը ուղղելու և կրկին հաղթական մայիսին հիմնելու ազգային պետականություն: Նույնիսկ այդ ժամանակ նորից հարթ չէր հայության ճամփան, ներառյալ՝ Արցախում, որտեղ հատկապես Շուշիի հայությունը առերեսվեց ցեղասպանական գործողությունների: Արցախը խեղվեց ու մասնատվեց նաև հետագա յոթանասուն տարիների ընթացքում՝ խորհրդային Ադրբեջանի բռնաճնշումների ներքո: Քսաներորդ դարավերջին մնում էր վերջին քայլը՝ հինավուրց հայկական Նախիջևանի օրինակով Արցախի ամբողջական ու վերջնական հայաթափումը»,- նշել է Ա.Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նոր ցեղասպանությունը կանխելու համար ոտքի կանգնեց արցախահայությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության անվերապահ ու անմնացորդ աջակցությունը: Ա. Հարությունյանն ընդգծում է՝ Արցախյան շարժումը համազգային զարթոնք էր, Արցախյան շարժումը հայտ էր թոթափելու զոհի կերպարը և սեփական ձեռքերով կերտելու սեփական ճակատագիրը, Արցախյան շարժումը վճռական հաստատումն էր առ այն, որ հայը այլևս վստահ է իր ոտքերի վրա և ապավինում է սեփական բազկին ու ոգուն, Արցախյան շարժումը պայքար էր ազգային արժանապատվության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վեհ գործի համար:

«Դա հազարավորների կյանքի գնով պայքար էր՝ հանուն միլիոնավորների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի: Դա հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձավ Շուշիի ազատագրման գործողությունը: Եվ այդ ազատության ամենօրյա բերկրանքը մենք զգում ենք մայր հայրենիքի հետ անխախտ ու միասնական կապով, սահմանները անառիկ պահող հայ զինվորներով, Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ վերականգնված ամուր հարաբերություններով: Դա ազատության և խաղաղության ուղերձն է, որ այսօր բոլորս միասին հայությանն ու աշխարհին ենք հղում մեր պատմական բերդաքաղաքից: Պատվով ու հաղթանակով դուրս գալով մեզ պարտադրված հայրենական պատերազմից՝ պետականության կերտման ճանապարհին բարդ ու դժվարին մարտահրավերներ ենք հաղթահարել»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Նորընտիր նախագահը միաժամանակ նշել է, որ այդ քսանվեցամյա ընթացքը պատերազմ էր պատերազմից հետո, այն պատերազմ էր պատերազմի բացառման նպատակով: Հիմնահատակ քայքայված տնտեսության վերականգնումը, մթության, սովի ու ավերված ենթակառուցվածքների պայմաններում, նոր պատերազմ է իրենից ներկայացնում, որը, ըստ Ա. Հարությունյանի, դեռևս չի ավարտվել ամբողջովին:

Նորընտիր նախագահը արձանագրում է նաև նշանակալի այն հաջողությունները, որոնց գրանցման գործում ավելի քան մեկ տասնամյակ, Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ինքը ունեցել է իր համեստ ներդրումը բերելու հնարավորությունը: Այդ առթիվ Ա. Հարությունյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Նախագահ Սահակյանին՝ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների և հետևողական աշխատանքի ու իրեն այդ գործում տրված հնարավորության համար:

«Այդ ժամանակահատվածը ես, հիրավի, համարում եմ Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը: Անշուշտ, շնորհակալ եմ նաև Արցախի պետականաշինության ու հաղթանակների կերտման գործում ամենափոքր ներդրումն իսկ ունեցած բոլոր պետական ու ազգային գործիչներին, բոլոր հայրենանվեր անձանց ու կազմակերպություններին՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search