Արցախը միշտ զգացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու իշխանությունների զորեղ սատարումը, ինչի համար շնորհակալ ենք բոլորին:
Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր Հայրենիքին. ԱՀ նորընտիր նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղոդմամբ՝ այս մասին ԱՀ Նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանն ասել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր Հայրենիքին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման ու մարտահրավերների դիմակայման դժվարությունները»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: