Artsakhpress

Քաղաքական

«Արցախի ժողովուրդն ընտրություններում արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու իր աներկբա կամքը». Նիկոլ Փաշինյան

Շնորհավորում եմ ԱՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:

«Արցախի ժողովուրդն ընտրություններում արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու իր աներկբա կամքը». Նիկոլ Փաշինյան

«Արցախի  ժողովուրդն   ընտրություններում     արտահայտել  է  բարեփոխումներ     իրականացնելու իր  աներկբա   կամքը». Նիկոլ  Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  մայիսի 21-ին, ԱՀ  նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանի    պաշտոնի  ստանձնմանը  նվիրված     միջոցառման   ժամանակ  ասել  է   ՀՀ   վարչապետ      Նիկոլ  Փաշինյանը:
 
Նա   նշել է, որ    ինքը    համոզված  է, որ  Արայիկ   Հարությունյանի     նախագահության  շրջանում    Արցախի  և  Հայաստանի  համագործակցությունն  էլ  ավելի     արդյունավետ   կդառնա: 
 
«Հայաստանի  կառավարությունն  ուշի ուշով  հետևել  է  Արցախում  տեղի  ունեցող  ընտրական  գործընթացներին: Ընտրություններից  առաջ  ոմանք  կանխատեսում  էին, որ  Արցախում  տեղի  կունենա     հեղափոխություն,  իսկ  ոմանք   էլ՝  հակահեղափոխություն:  Ի  սկզբանե   իմ  դիրքորոշումը  եղել  է այն, որ    Արցախը     չպետք  է  լինի  ոչ   հեղափոխության, ոչ  էլ  հակահեղափոխության   թատերաբեմ:  Թե՛  խորհրդարանական  և   թե՛  նախագահական  ընտրություններում     վստահ   հաղթանակ են  տարել   ներկայումս  իշխանության  մեջ  ընդգրկված    ուժերը, և   ԱՀ  նախագահ  է  ընտրվել     Արայիկ   Հարությունյանը:  Այսպիսի  ընտրությունը   նշանակում  է, որ,    չնայած   հենց   բուն  Արցախում    հեղափոխություն   տեղի   չի  ունեցել, բայց  Արցախն  ամբողջությամբ  և    աներկբայորեն    հեղափոխության  մաս  է: Արցախի    ժողովուրդն   ընտրությունների  արդյունքներով    արտահայտել  է  բարեփոխումներ    իրականացնելու, քաղաքական   ուղեգիծ  որդեգրելու    իր  աներկբա   կամքը: Այս  առումով  ԱՀ  նորընտիր  իշխանությունը Հայաստանի  և  Արցախի  իշխանությունները    միասնական   և  հավաքական պատասխանատվություն  ունեն     հայ   ժողովրդի  առաջ՝   բարեփոխումներ  իրականացնելու    Հայաստանում  և  Արցախում:  Մարդիկ   պետք  է  տեսնեն    ու  զգան  փոփոխություններ՝  քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու  իրավունքների   պաշտպանության, անկախ   դատական   համակարգի, խոսքի    ազատության, ընտրական  համակարգի, արդարության  և  վստահության    ոլորտներում:  Համոզված եմ, որ    այդ  փոփոխությունները   տեղի  կունենան, սա  ընդամենը     քաղաքական  հայտարարություն  չէ, այլ  հստակ    ձևակերպված    ըմբռնում, եթե   չասենք    պայմանավորվածություն  Հայաստանի  և  Արցախի   ղեկավարների  միջև:  Ուզում  եմ  հստակ  ընդգծել, որ  հավատում  եմ  Արցախի  ժողովրդի՝  բարեփոխումների, ստեղծարար    փոփոխությունների    ճանապարհով  գնալու  քաղաքական  կամքին  ու  վճռականությանը: Հավատում   եմ, որ   երկար  տարիներ  Արայիկ  Հարությունյանի՝  Արցախի  վարչապետ  լինելու  ձեր   փորձառությունը   մեզ  պիտի   տանի  ոչ թե  անցյալի  ճանապարհներով, այլ  պիտի  օգնի   չկրկնել    անցյալի  մեր  սխալները: Պիտի   օգնի  իմաստության  դասեր  քաղել    անցյալի   սխալներից:  Մենք  առաջ  գնալու  կամք  ունենք»,-մասնավորապես  ասել է  Ն.  Փաշինյանը:  

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search