Artsakhpress

Քաղաքական

«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին հակադրելու բոլոր փորձերն իզուր են». ՀՀ վարչապետ

Տարիներ առաջ՝ դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ, այսպիսի հայտարարություն եմ արել. «Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է, և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ»:

«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին հակադրելու բոլոր փորձերն իզուր են». ՀՀ վարչապետ

«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին  հակադրելու  բոլոր փորձերն  իզուր  են». ՀՀ  վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  մայիսի 21-ին ԱՀ  նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանի    պաշտոնի  ստանձնմանը  նվիրված    միջոցառման   ժամանակ  հնչեցրած    ելույթում  ասել  է   ՀՀ   վարչապետ      Նիկոլ  Փաշինյանը:
 
Նա  իր  խոսքում   ընդգծել  է. «Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը: Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումը համարել արցախահայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումները՝  ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապետության: Բայց, իմ կարծիքով, նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է: Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողության խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված  չէ  նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում: Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդվելու և առաջնորդելու հնարավորությունն է: Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է»:
Ըստ  Ն.  Փաշինյանի՝   մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ հայ  ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով: Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը:
 
 
«Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն իզուր են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը»,-ավելացրել  է  ՀՀ  վարչապետը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search