Artsakhpress

Միջազգային

Դոդոնը հնարավոր է համարել համավարակի պատճառով նախագահական ընտրությունների հետաձգումը

Մոլդովայի գործող ղեկավար Իգոր Դոդոնը հնարավոր է համարում, որ նոյեմբերի 1-ին նախատեսված երկրի նախագահական ընտրությունները կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել:

Դոդոնը հնարավոր է համարել համավարակի պատճառով նախագահական ընտրությունների հետաձգումը

Դոդոնը հնարավոր է համարել համավարակի պատճառով նախագահական ընտրությունների հետաձգումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բոլոր երկրները պատրաստվում են աշնանը համավարակի երկրորդ ալիքին, երկրորդ ալիքը հաստատապես կլինի աշնանը կամ ձմռանը: Եթե խորհրդարանը արտակարգ դրություն հայտարարի, Սահմանդրության համաձայն բոլոր ընտրությունները չեղարկվում են կամ հետաձգվում: Եթե աշնանը լինեն կորոնավիրուսով վարակման շատ դեպքեր, ապա ստիպված կլինենք ընտրությունները հետաձգել, բայց ես հուսով եմ, որ դրանք տեղի կունենան աշնանը»,- հայտարարել է Դոդոնը տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Facebook-յան էջում, հայտնում է News.am-ը:
Դոդոնը հույս է հայտնել, որ երկիրը համավարակի երկրորդ փուլին ավելի լավ նախապատրաստված կլինի:
«Պատրաստ կլինի թե՛ բժշկական համակարգը, թե՛ մարդիկ հոգեբանորեն արդեն նախապատրաստված կլինեն, թե՛ մենք գիտենք ինչպես արձագանքել: Մեծ հույս ունենք, որ այդ ժամանակ քաղաքական կայունություն կլինի, այլապես քաոս կլինի»,- նշել է Դոդոնը:
Մոլդովայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին կորոնավիրուսի 6704 գրանցված դեպքի մասին, որոնցից 233-ը մահվան ելք են ունեցել:
Մոլդովայի իշխանությունները մայիսի 16-ից 30 օրով արտակարգ դրություն են մտցրել առոջապահության ոլորտում: Երկիրն ավելի վաղ բոլոր երկրների հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել էր, փակ էին նաեւ ցամաքային սահմանները: Արգելված են զանգվածային մշակութային եւ կրոնական միջոցառումները, չեղարկվել են ուսումնական հաստատություններում դասերը: Երկրի բնակիչները պարտավոր են դիմակներ կրել հանրային տրանսպորտում եւ հանրային փակ վայրերում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Search