Artsakhpress

Միջազգային

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է Թրամփի տեղաշարժին հետևելու համար

Սպիտակ տանն ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել է, որ Մոսկվան Բաց երկնքի մասին համաձայնագիրն օգտագործել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղաշարժին հետևելու համար:

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է Թրամփի տեղաշարժին հետևելու համար

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է Թրամփի տեղաշարժին հետևելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:


«Նրանք թռչում էին Սպիտակ տան, քաղաքացիական ենթակառուցվածքների վրայով և հետևում էին, թե որտեղ կարող է նախագահը լինել, «Քեմփ Դևիդ»-ում, թե Բեդմինսթրում (Թրամփի գոլֆ ակումբի գտնվելու վայրը)։ Այնպես որ նրանք պայմանագիրը ոչ հարիր կերպով են օգտագործել»,- նշել է Օ'Բրայենը։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Բաց երկնքի մասին համաձայնագրից, սակայն դրա վերականգնումը հնարավոր է։ Նշվում է, որ երկրի պետքարտուղարությունը, իր հերթին, հայտարարել է, որ դա հնարավոր կլինի իրականացնել միայն վեց ամիս անց։

«Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն Ռուսաստանը հավատարիմ չէ համաձայնագրին: Այդ իսկ պատճառով, քանի դեռ նրանք հավատարիմ չեն, մենք դուրս կգանք: Սակայն շատ լավ հնարավորություն կա, որ մենք կարող ենք հասնել նոր համաձայնագրի կամ ինչ-որ բան կանենք, որպեսզի կրկին միասին վերականգնենք այդ համաձայնագիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, իր հերթին, հայտնել է, որ Մոսկվայի կողմից համաձայնագրի որևէ խախտում չի եղել:

Բաց երկնքի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին և «սառը պատերազմից» հետո դարձել Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը: Այն գործում է 2002 թվականից և թույլ է տալիս մասնակից երկրներին բացեիբաց տեղեկություն հավաքել միմյանց զինված ուժերի մասին: Փաստաթուղթը ստորագրել է 34 երկիր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search