Artsakhpress

Տնտեսական

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Մայիսի 22-ից «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն Արցախում 20 դրամով նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները:

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Ֆլեշ» ընկերությունն  Արցախում   նվազեցրել  է  բենզինի տեսականու  և  դիզվառելիքի  գները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել  է «Ֆլեշ պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության   վաճառքի  տնօրեն Կարմեն  Ասլանյանը՝  նշելով,  որ  գների   նվազումը    պայմանավորված է   նաև  գյուղատնտեսության    եռուն   շրջանի  հետ:На изображении может находиться: Камо Асланян, сидит
Ի  դեպ,   Արցախի  և  Հայաստանի  բենզինի տեսականու և  դիզվառելիքի գների  տարբերությունը  կազմում  է   10   դրամ.  նման  գնային  քաղաքականություն   առաջին  անգամ  է  գործում, որը հետագայում  ևս պահպանվելու է:  
 
Կ. Ասլանյանի խոսքով՝    «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը ներկայումս կազմում է 320 դրամ, դիզվառելիքը՝  310 դրամ,   իսկ  «Ռեգուլյար»  տեսակի  բենզինի  գինը՝ 290 դրամ:  Մեծածախ   գնումների  դեպքում՝  սկսած  500  լիտրից՝ բենզինի տեսականու և  դիզվառելիքի  գործող    գները    զեղչվում  են  20-ական  դրամով:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search