Artsakhpress

Ռազմական

«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով

Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` խնդիրներ են առաջացել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացում:

«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով

«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, դիմումներն անձամբ լրացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ վերոնշյալ քաղաքացիների համար դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով՝ hhzk@mil.am էլեկտրոնային փոստի միջոցով:
«Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնեն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն որոշմամբ հաստատված դիմումի ձևը (Ձև 1)՝ հստակ նշելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության այն տարածքային ստորաբաժանումը, որտեղ հաշվառված է դիմողը, ազգանունը, անունը, հայրանունը, ամիս ամսաթիվը, ստորագրեն էլեկտրոնային տարբերակով (օրինակ՝ PAINT ծրագրի միջոցով ստեղծել համապատասխան ստորագրությունը և այն տեղադրել կից ներկայացվող դիմումի՝ ստորագրության համար նախատեսված միջակայքում):Լրացված դիմումները՝ կից փաստաթղթերի լուսապատճենների հետ միասին պետք է մինչև հունիսի 1-ը ուղարկվեն hhzk@mil.am էլեկտրոնային փոստի հասցեին: Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին (900018003401) փոխանցումները կարող են կատարվել էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /+37410/ 29-45-84 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search