Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ իշխանությունները քննարկել են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը. Washington Post

ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկվել է 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկումը անցկացնելու հնարավորությունը, հայտնել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ իշխանությունները քննարկել են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը. Washington Post

ԱՄՆ իշխանությունները քննարկել են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը. Washington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Պարբերականի տվյալներով՝ այդ հարցը անցած ուրբաթ քննարկվել է ազգային անվտանգությամբ զբաղվող գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Քննարկման համար առիթ են դարձել այն խոսակցությունները, որ Ռուսաստանն ու Չինաստանը փոքր հզորության միջուկային զենքի փորձարկումներ են իրականացնում։
Նշվում է, որ հանդիպումն ավարտվել է առանց այդ հարցի վերաբերյալ որևէ հստակ որոշման։ Քննարկումներին ծանոթ երկու մարդիկ նշել են, որ այդ գաղափարի շուրջ լուրջ տարաձայնություններ են եղել։ Միևնույն ժամանակ ևս մեկ աղբյուր նշել է, որ, ի վերջո, որոշել են այլ միջոցներ ձեռնարկել «ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների և խուսափել փորձարկումների վերսկսումից»։
Վարչակազմի աղբյուրի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Մոսկվային և Պեկինին ցույց տալ, որ կարող է «արագ փորձարկումներ» անցկացնել, ինչը կարող է օգտակար լինել հրթիռամիջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների տեսանկյունից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search