Artsakhpress

Միջազգային

Դեմոկրատները Թրամփից բացատրություն են պահանջել Ռուսաստանին ԹԱՕ սարքեր տրամադրելու վերաբերյալ. The Hill

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից մի խումբ դեմոկրատներ նամակ են ուղղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով մանրամասն բացատրել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման սարքեր ուղարկելու վերաբերյալ որոշման պատճառները:

Դեմոկրատները Թրամփից բացատրություն են պահանջել Ռուսաստանին ԹԱՕ սարքեր տրամադրելու վերաբերյալ. The Hill

Դեմոկրատները Թրամփից բացատրություն են պահանջել Ռուսաստանին ԹԱՕ սարքեր տրամադրելու վերաբերյալ. The Hill
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Մենք խորապես անհանգստացել ենք վերջին հաղորդագրություններով այն մասին, որ դուք Ռուսաստանին տրամադրում եք մարդկանց կյանքերի փրկության համար ծայրահեղ կարևոր, անհրաժեշտ ԹԱՕ սարքերն այն դեպքում, երբ դրանց կարիքն անհապաղ կա այստեղ՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ճգնաժամի դեմ պայքարի և ամերիկացիների կյանքերի փրկության համար»,- ասվում է նամակում:
Նամակը ստորագրել են դեմոկրատներ Քերոլին Բ. Մալոնին, Էլիոթ Էնգելը, Նիթա Լոուվին, Ջեյմս Քլիբերնը և Սթիվեն Լինչը: Նրանք մատնանշում են, որ ամերիկացի հարկատուների միջոցները, որոնցով ԹԱՕ սարքերը գնվել և հասցվել են սահման, չեն կարող և չպետք է օգտագործվեն քաղաքական շահի համար:

Նրանք Թրամփից պահանջել են մինչև հունիսի 4-ը Կոնգրես ներկայացնել այլ երկրներ բժշկական մատակարարումների և դրանց ֆինանսավորման անհրաժեշտության գնահատման գործընթացին վերաբերող տեղեկություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search