Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն քննարկում է Պետքարտուղարությունում համավարակին գլոբալ արձագանքման բաժին ստեղծելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում քննարկվում է Պետքարտուղարությունում ապագայում ինֆեկցիոն հիվանդությունների բռնկմանը գլոբալ արձագանքման բաժին ստեղծելու ծրագիրը:

ԱՄՆ-ն քննարկում է Պետքարտուղարությունում համավարակին գլոբալ արձագանքման բաժին ստեղծելու հնարավորությունը

ԱՄՆ-ն քննարկում է Պետքարտուղարությունում համավարակին գլոբալ արձագանքման բաժին ստեղծելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
Նշվում է, որ այս առաջարկն արդեն քննարկվել է հինգշաբթի Ազգային անվտանգության խորհրդում եւ թեժ վեճ է հարուցել Պետքարտուղարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջեւ:
USAID ներկայացուցիչները զարմացած եւ մտահոգված են առաջարկված գաղափարով, որը կարող է հանգեցնել զգալի ֆոնդերի եւ լիազորությունների վերահսկման կորստի:
Իրավիճակին ծանոթ աղբյուրները պնդում են, որ այս գաղափարի իրականացման դեպքում նոր բաժնով կզբաղվի բժիշկ Դեբորա Բիրքսը, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի համավարակին արձագանքման խումբը:
Դրանից բացի, այս բաժինը որոշ չափով կարող է դառնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը այլընտրանքային մեխանիզմ, որի ֆինանսավորման դադարեցման մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Այս նախաձեռնության շրջանակում ԱՄՆ Պետքարտուղարությունը համակարգող կնշանակի՝ համավարակին պատրաստ լինելու եւ դրան արձագանքելու գործնականում բոլոր ուղղությունները վերահսկելու համար՝ պատվաստանյութերի եւ թերապեւտիկ միջոցների գլոբալ բաշխումից մինչեւ վիրուսի տարածման կանխման համար ուղեցույցների մշակումը:
Ընդ որում՝ ո՛չ Պետքարտուղարությունը, ո՛չ USAID-ն այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search