Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մահացել է ևս 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահացածների թիվը՝ 82:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:
Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 24-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 33 է: