Artsakhpress

Միջազգային

Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտպանել է իր գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին, որին մեղադրել են սահմանափակումները խախտելու մեջ:

Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ

Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Վարչապետը հայտարարել է, որ եկել է եզրահանգման, որ Քամինգսը չի ունեցել այլընտրանք, եւ ստեղծված իրավիճակում միակ ելքն իր համար եղել է մեկնումը ծնողների մոտ, քանի որ նա եւ իր տիկինը գրեթե անաշխատունակ էին կորոնավիրուսի պատճառով։
«Ամեն առումով նա գործել է պատասխանատու կերպով, օրենքի եւ պատասխանատվության շրջանակում»,-շեշտել է Ջոնսոնը։
Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր խորհրդականին՝ ի պատասխան մի շարք խորհրդականների պահանջի Քամինգսին աշխատանքի հեռացնելու մասին սահմանափակումները խախտելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսը մեղադրվել էր կարանտինի ռեժիմը խախտելու մեջ։
Լոնդոնում բնակվող Քամինգսը կտրել էր ավելի քան 400 կմ Դարեմ քաղաքում իր ծնողներին տեսակցելու համար։
Ինքը՝ Ջոնսոնի խորհրդականը հերքում է, որ կատարել է ինչ-որ խախտում։
Նա բացատրել է, որ մեկնել է ծնողների մոտ, քանի որ իր տիկնոջ մոտ ի հայտ էին եկել կորոնավիրուսի ախտանշաններ, նա համարել է, որ նույնպես կարող է վարակվել եւ խնդրել է հարազատներին խնամել իրենց մանկահասակ որդուն՝ ընդ որում՝ շփման ժամանակ պահպանելով հեռավորությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search