Artsakhpress

Միջազգային

«Ես վատագույնն եմ, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն վերջինս չի ցանկանում, որ նա հաղթի նախագահական ընտրություններում։

«Ես վատագույնն եմ, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ». Թրամփ

«Ես վատագույնն եմ, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ». Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում է Tert.am։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է լրագրող Շերիլ Աթկիսոնին տված հարցազրույցում:
«Ես վատագույնն եմ, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ. Պուտինը դա հասկանում է։ Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, բայց նա դա հասկանում է։ Նա, հավանաբար, չի ցանկանում, որ ես հաղթեմ։ Կարծում եմ, որ նրան դուր եմ գալիս, բայց վստահ եմ՝ նա չի ցանկանում, որ ես հաղթեմ»,-նշել է Թրամփը։
Նա նաև վստահ է, որ Չինաստանը նույնպես չի ցանկանում նախագահական ընտրություններում իր հաղթանակը։
Հիշեցնենք, որ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հետ կապված սկանդալ էր ծագել։
2019 թվականի ապրիլին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի առաջնորդի ենթադրյալ դավադրության շուրջ երկամյա հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը։
Հատուկ դատախազը պարզել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններին, սակայն Թրամփի ընտրական շտաբը դրան չի մասնակցել: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search