Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի կեսերին դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին:
Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի «Բետիս» - «Սևիլիա» խաղով:
«Կա մեծ հավանականություն, որ մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 11-ին: Առաջին հանդիպման ժամանակ մենք կհարգենք բոլոր զոհերի հիշատակը:
Այս շաբաթ կներկայացնենք առաջիկա 4 տուրերի հանդիպումների ժամանակացույցը»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ իսպանական թիմերը մայիսի 18-ին վերսկսել էին մարզումներն ընդհանուր խմբում: