ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովը տեղափոխում է հունիսի վերջ։ Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ Բրայենին։
ԱՄՆ-ն հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը հետաձգելու մասին
Գագաթաժողովը նախապես ծրագրված էր հունիսի 10-ին։ Մարտի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ չեղյալ կհամարի Քեմփ-Դևիդի իր նստավայրում G7-ի հանդիպումը կորոնավիրուսի պատճառով և երկրների ղեկավարների հետ կշփվի տեսակապով։