Artsakhpress

Միջազգային

Չեռնոգորիան հայտնել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը։ Երկրում չկան վարակվածներ։

Չեռնոգորիան հայտնել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

Չեռնոգորիան հայտնել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՌԻԱ Նովոստի»֊ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը։
Հանրային առողջության ինստիտուտը տեղեկացրել է, որ վերջին 68 օրվա մեջ առաջին անգամ երկրում վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։

«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրոիսը, այլևս հիվանդներ չկան, մարդկանց կյանքի համար պայքարի այս փուլն ավարտված է», ֊«Թվիրթեր»֊ում գրառում է կատարել նախագահը։ Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։

Չեռնոգորիայում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search