Artsakhpress

Միջազգային

Խորվաթիան Չեխիայից ընդունում է առաջին զբոսաշրջիկներին

Նախորդ շաբաթ Չեխիայից Խորվաթիա են ժամանել առաջին զբոսաշրջիկները:

Խորվաթիան Չեխիայից ընդունում է առաջին զբոսաշրջիկներին

Խորվաթիան Չեխիայից ընդունում է առաջին զբոսաշրջիկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նրանք եկել են իրենց ավտոմեքենաներով՝ գրեթե առանց կանգառների անցնեով Ավստրիայի և Սլովենիայի սահմանները:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չեխական տուրօպերատորների ասոցիացիայի ղեավարի տեղակալ Յան Պապեժը:
«2019 թվականին Խորվաթիայում իրենց հանգիստն են անցկացրել Չեխիայի 750 հազար քաղաքացիներ, դրա նախորդ տարին՝ 2018-ին՝ 810 հազար մարդ: Տուրօպերատորները ճնշում գործադրեցին, և Չեխիայի կառավարությունը սկսեց բանակցությունները զբոսաշրջային սեզոնը բացելու համար, երբ երկու երկրներում համավարակի հետ կապված իրավիճակը բարելավվի»,-ասել է նա: Պապեժը նկատել է, որ թե Չեխիայում, թե Խորաթիայում համավարակի հետ կապված իրավիճակը գրեթե միանման է զարգացել, միաժամանակ էլ հայտարարվել է կարանտինի սահմանափակումները հանելու մասին: Այդ իսկ պատճառով երկու երկրների վաչապետները շատ արագ պայամանվորվածություն են ձեռք բերել զբոսաշրջային սեզոնի բացման հարցում:
Մասնագետը նաև հիշեցրել է, որ իր աշխատանքը վերսկսել է «Չեխական ավիաուղիներ»-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search