Artsakhpress

Մշակույթ

Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին

Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն:

Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին

Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն կանցկացվի փորձարարական ֆորմատով, փոխանցում է Panorama.am-ը:
«Փորձագետներն ասում են, որ սեպտեմբերին ընտրությունների անցկացման համար պատուհան կլինի, դա նշանակում է, որ մենք էլ կարող ենք կինոփառատոնն անցկացնել»,- ընդգծել է Ձայյան, որը նաև փառատոնի վարչական խորհրդի անդամ է:
Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-12-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search