Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվել

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է, որ դադարեցրել է ապրիլին երկրում կորոնավիրուսի բռնկման ֆոնին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվել

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդպես, արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է ամբողջ Ճապոնիայում: Աբեի ասուլիսը հեռարձակվում էր NHK հեռուստաալիքով: «Արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվում ամբողջ երկրում»,- ասել է Աբեն:
Ճապոնիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր ապրիլի 8-ին: Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, վարակվածների քիչ քանակի կապակցությամբ իշխանությունները վերացրել էին սահմանափակումները նախ 39 պրեֆեկտուրաների համար, այնուհետեւ նաեւ՝ Օսակա, Հյոգո եւ Կիոտո պրեֆեկտուրաների համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search