Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանի 2020թ. մայիսյան զորավարժությունն ամփոփ

Այս տարվա մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակը կրկին անկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը, որի ընթացքին «Ռազմինֆոն» հետևել է, և այս զորավարժության դեպքում ևս կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները:

Ադրբեջանի 2020թ. մայիսյան զորավարժությունն ամփոփ

Ադրբեջանի 2020թ. մայիսյան զորավարժությունն ամփոփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս զորավարժությունը տեղավորվում էր Ադրբեջանում անցկացվող վարժանքների ընդհանուր տրամաբանության մեջ և պատրաստվածության, սցենարների մշակման ու խաղարկման ավելի մեծ պատկերի առանձին մասն էր:
Տարվա ընթացքում Ադրբեջանում անցկացվում է 3-4 խոշոր զորավարժություն, որտեղ խաղարկում են թիկունքային ուժերի կամ կենտրոնական ենթակայության զորամասերի աջակցությամբ առաջնագծային կորպուսների հարձակման դրվագներ: Պայմանավորված առաջնագծային կորպուսների տեղակայման վայրից՝ այդ առանձին վարժանքները ենթադրում են նաև հարձակման ուղղություն:
Ադրբեջանի բանակը (չհաշված Նախիջևանը) ունի առաջնագծային 3 կորպուս: 1-ին կորպուսը տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան և արևելյան սահմաններին, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմաններին, իսկ 3-րդ կորպուսը՝ Արցախի հյուսիսային և ՀՀ արևելյան սահմաններին:
Տվյալ զորավարժությանը ներգրավված հիմնական ցամաքային միավորը 2-րդ կորպուսն էր, ինչը ենթադրում է Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների ուղղությամբ հարձակողական գործողությունների խաղարկում: Սրանից, սակայն, չի հետևում, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը այստեղ զորավարժություն անցկացնելով կենտրոնացած է այս ուղղության վրա, կամ առանձնահատուկ դեր է հատկացնում:
Նման զորավարժություններ խաղարկվում են բոլոր ուղղություններով, օրինակ՝ այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժության հիմնական ցամաքային միավորը 1-ին կորպուսն էր, որը, ինչպես արդեն նշեցինք, տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ: Ավելին՝ գրեթե նույնն էր պատկերը նաև անցյալ տարի, երբ մայիսի 20-24 զորավարժություն էր ընթանում 2-րդ կորպուսի կազմով:
Օրերս ավարտված զորավարժությանը 2-րդ կորպուսից ներգրավվել էին ինչպես առաջնագծին անմիջապես մոտ տեղակայված, այնպես էլ երկրորդ էշելոնի՝ առաջնագծի պահպանությամբ չզբաղվող մոտոհրաձգային զորամասեր: Դրանցից բացի՝ ներգրավվել էին կորպուսի «մասնագիտացված» զորամասերը, օրինակ՝ հրետանային ստորաբաժանումներ և տանկային առանձին գումարտակներ, որոնք մշտական տեղակայման վայրից երթով շարժվել էին առաջնագծին մոտ՝ շուրջ 10 կմ խորությամբ տեղակայված զորավարժարան՝ Ֆիզուլիի ուղղությամբ:
Խաղարկվեց նաև դաշտային մոբիլ շտաբի տեղակայման և այդտեղից Ադրբեջանի ԶՈւ բարձրագույն ղեկավարման կազմով զորքերի ղեկավարման դրվագ: Նման բան խաղարկվել էր նաև այս տարվա մարտին կայացած զորավարժությանը:
Ինչ վերաբերում է թիկունքային աջակցությանը, ապա խոսքը 2-րդ կորպուսի կազմից դուրս՝ խորը թիկունքում կամ երկրի այլ մասերում տեղակայված տարբեր ստորաբաժանումների ներգրավման մասին է: Այդ թվում են՝ ավիացիան, որից մասնակցում էին ուղղաթիռներ, Սու-25 գրոհիչներ, ՄիԳ-29 կործանիչներ, հետախուզական տարբեր անօդաչու թռչող սարքեր՝ ներառյալ Լոքբաթանում տեղակայված մարտավարական «Հերոն» ԱԹՍ-ները, առանձին հրթիռային զորամասը «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ներով, ինչպես նաև հրթիռահրետանային այլ զորամասեր:
Ընդհանուր, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, վարժանքներին ներգրավվել էր մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային և ճակատային ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:
Նույն օրերին զուգահեռ վարժանքեր է անկացրել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը: Թեև այստեղ պաշտոնապես մասնակից անձնակազմի և տեխնիկայի մասին թվեր չէին հրապարակել, սակայն նշել էին, որ կրակային փուլը անցկացրել էին մեխանիզացված կամ մոտոհրաձգային 12 վաշտի և հրետանային, ականանետային 18 մարտկոցի կազմով: Հարկ է նշել նաև, որ «մայրցամաքային Ադրբեջանին» զուգահեռ Նախիջևանում զորավարժության անկացումը ևս առաջին անգամ չէր, օրինակ՝ 2019-ի մարտին Ադրբեջանում անցկացված խոշոր զորավարժությանը զուգահեռ զորավարժություն էր անում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը:
Նյութի աղբյուր՝ «Ռազմինֆո»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search