Artsakhpress

Ռազմական

ՀՀ ԱԱԾ տնօրենն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը մայիսի 22-ից 23-ը այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ:

ՀՀ ԱԱԾ տնօրենն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

ՀՀ ԱԱԾ տնօրենն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, այցի ընթացքում Էդուարդ Մարտիրոսյանը շարքային Ա Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու և սահմանախախտին ձերբակալելու համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search