Artsakhpress

Սպորտ

Lindores Abbey Rapid Challenge․ Արոնյանը պատասխան խաղում կրկին պարտվեց Նակամուրային

Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակչում, որը անցկացվում է մայիսի 23-ից 26-ը, պատասխան խաղում Լևոն Արոնյանը 1:3 հաշվով զիջեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Lindores Abbey Rapid Challenge․ Արոնյանը պատասխան խաղում կրկին պարտվեց Նակամուրային

Lindores Abbey Rapid Challenge․ Արոնյանը պատասխան խաղում կրկին պարտվեց Նակամուրային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երկու պարտիայում հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստերը, երկու պարտիա էլ ավարտվեց ոչ ոքի, փոխանցում է armsport-ը:
Առաջին խաղում ևս հաղթել էր ամերիկացին՝ 3։2 հաշվով։ Այսպիսով, Նակամարուն կշարունակի պայքարը կիսաեզրափակչում, իսկ Արոնյանը կլքի մրցաշարը։
Յու Յանգը պարտվեց Լիրեն Դինգին: Քանի որ առաջին հանդիպումը հաղթել էր Յանգը, նրանց միջև վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 27-ին:
Carlsen Chess Series
Lindores Abbey Rapid Challenge
1/4 եզրափակիչ
Առաջին հանդիպումներ
Մայիսի 23-ին
Լևոն Արոնյան (Հայաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2:3
Յու Յանգի (Չինաստան) – Լիրեն Դինգ (Չինաստան) – 3:2
Մայիսի 24-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 3:0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ուեսլի Սո (ԱՄՆ) – 2,5:0,5
Երկրորդ հանդիպումները
Մայիսի 25-ին
Լևոն Արոնյան (Հայաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 1:3
Յու Յանգի (Չինաստան) – Լիրեն Դինգ (Չինաստան) – 1,5: 2,5
Մայիսի 26-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ուեսլի Սո (ԱՄՆ)
Մայիսի 27-ին
Յու Յանգի (Չինաստան) – Լիրեն Դինգ (Չինաստան)
Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի այլ մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search