Artsakhpress

Քաղաքական

Կառավարության կառուցվածքային կազմում փոփոխություններ են սպասվում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ փոփոխություններ են նախատեսվում կառավարության կառուցվածքային կազմում:

Կառավարության կառուցվածքային կազմում փոփոխություններ են սպասվում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Կառավարության կառուցվածքային կազմում փոփոխություններ են սպասվում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ կառուցվածքային փոփոխության արդյունքում կստեղծվի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն:

«Ռազմահայրենասիրություն» տերմինը կառավարության կառուցվածքում օգտագործվում է առաջին անգամ. նորընտիր նախագահը այն պատահական չի համարում: «Ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը: Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է մեր գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը: Այդ բոլորի հաջողության գրավականը ռազմահայրենասիրությունն է, որը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք: Նախարարության նպատակն է լինելու ավելի խորացնել և զարգացնել ռազմահայրենասիրության դերը ոչ միայն Արցախում, այլ նաև Սփյուռքում»,- մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:

Կառավարության կազմում երկրորդ նոր փոփոխությունը ենթադրում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության ստեղծում: Նախարարության կազմում ընդգրկված է լինելու նաև բնական ռեսուրսների ոլորտը: Տարածքային բարեփոխումների իրականացումը Սահմանադրության պահանջ է, և, Ա. Հարությունյանի խոսքով, տարածքային կառավարման քաղաքականությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բերվեն նոր հարթություն, իսկ տարածքային զարգացումը պետք է լինի տարածքների կառավարման համաչափ զարգացման տրամաբանության մեջ:

Հաջորդ փոփոխությամբ Նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության: Արցախի Նախագահը հայտարարել է, որ բոլոր ոլորտների և գերատեսչությունների աշխատանքը լինելու է իր վերահսկողության տակ: Ձևավորելով պետական վերահսկողական նոր մարմին՝ նա զգուշացրել է բոլոր պետական պաշտոնյաներին և ծառայողներին, որ աշխատանքի բնագավառում թերացման արդյունքում լինելու է համապատասխան վերաբերմունք:

«Քաղաքացիների կողմից ներկայացվող ցանկացած դիմում-բողոք կամ էլ հանրությանը հուզող մտահոգություն լինելու է պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը, և այսօր ես հանձնարարել եմ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին՝ բոլոր կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծեն այդ խնդիրը: Ղեկավարման նույն համակարգում աշխատում են ընտանիքի անդամներ, հարազատներ, որը պետք է կատեգորիկ արգելել: Նման երևույթները խստիվ պատժվելու են: Ցանկացած կադրային նշանակում վերահսկվելու է մեր կողմից, քանի որ հասարակության կողմից ամենաշատ քննադատվող հարցերից մեկը կադրերի ընտրություններն է»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search