Artsakhpress

Քաղաքական

The Washington Times-ում հրապարակել են Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ քաղաքականության մասին հոդվածներ

Մայիսի 24-ին ամերիկյան The Washington Times պարբերականի կայքում հրապարակվել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանի «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» հոդվածը։

The Washington Times-ում հրապարակել են Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ քաղաքականության մասին հոդվածներ

The Washington Times-ում հրապարակել են Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ քաղաքականության մասին հոդվածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մայիսի 25-ին ամերիկյան պարբերականը տեղադրել է նաև ամերիկահայ հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները» հոդվածը։
Ա․ Համփարյանի հեղինակած հոդվածում նշվում է, որ հայաստանյան կողմը ամբողջությամբ սատարում է Ռոյս-Էնգելի առաջարկած հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը։ «Միայն Ադրբեջանն է, որ արգելափակում է այս խելամիտ միջոցառումները՝ ուղղված թափանցիկության ապահովմանը, մասնավորապես որովհետև վախենում է առերեսվել իր հրադադարի խախտումների համար հաշվետվողականությանը», – նշում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի համանախագահը։
Ա․ Համփարյանն ավելացնում է, որ տրամաբանությունը պարզ է․ «միայն հարձակումներ նախաձեռնող կողմը կարող է ընդդիմանալ հրադադարը խախտողին արձանագրող տեխնոլոգիայի կիրառմանը։ Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից ի ցույց է դնում անպատասխանատվության գագաթնակետը, որը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի վտանգը համաշխարհային համավարակի շրջանում»։
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների 85 անդամ նամակ էին հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Ամերիկացի կոնգրեսականները առաջարկել էին շփման գծի երկայնքով տեղակայել ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգեր և ձայնային տեղորոշման սարքավորումներ՝ կրակի աղբյուրը որոշելու համար։ Այս առաջարկը քննարկվել է նաև 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումից հետո, սակայն, ի տարբերություն ՀՀ և Արցախի ղեկավարությունների, Ադրբեջանը հրաժարվում է մեխանիզմների ներդրումից։
Ա․ Համփարյանի հոդվածի հրապարակումից մեկ օր անց տեղադրվել է նաև Ա․ Աստվածատուրյանի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և հայատյացության քաղաքականության վերաբերյալ հոդվածը։ Պատասխանելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի կողմից նույն պարբերականում մայիսի 19-ին հրապարակված քարոզչական նյութին՝ Ա․ Աստվածատուրյանը նշում է, որ ինքը ծնվել է Ադրբեջանում, և Է․ Սումեյմանովը չի ներկայացնում ճշմարտությունը, որովհետև նա բռնապետի (ի նկատի ունի Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի) խոսափողն է։
«30 տարի առաջ 350,000 հայ էր ապրում Ադրբեջանում, և նրանցից շատերը սպանվել են, խեղվել կամ բռնաբարվել։ Բոլորը վտարվել են (բռնագաղթեցվել)։ Որպես հպարտ ամերիկացի և մեծ Մեյն նահանգի ընտրված պաշտոնյա, ես ապրում և շնչում եմ այս երկրի գաղափարներով, և վճռականորեն մերժում եմ պարոն Սուլեյմանովի աղաղակող ստերը, հակահայկականությունը և անամոթ քարոզչությունը։
Ճշմարտությունն այն է, որ այսօր Ադրբեջանում չկա հայկական մշակույթի որևէ վկայություն՝ պատմության խեղաթյուրման և էթնիկ զտման համակարգված քաղաքականության հետևանքով։ Արցախի ինքնորոշման ժողովրդավարական շարժմանն ի պատասխան ամեն ոք, ում ես գիտեի, եթե չի սպանվել՝ բռնագաղթեցվել է։ Բաքվում իմ պապերի գերեզմանները քանդվել են, ինչպես բոլոր հայկական գերեզմանոցներն Ադրբեջանում։ Իմ հարևանները սպանվել են, իմ հարազատները՝ ծեծվել։ Ես 11 տարեկանում ֆիզիկական բռնության եմ ենթարկվել», – նշել է Ա․ Աստվածատուրյան-Թերքոթը։
Ամերիկահայ մարդու իրավունքների պաշտպանն ավելացրել է, որ Բաքվում մնացած միակ հայկական եկեղեցին Ադրբեջանի իրական դեմքի մասին է հիշեցնում։ Եկեղեցու խաչերը հանվել են, ինչպես նաև վերացվել են այդ խոշտանգված և վանդալիզմի զոհ դարձած կառույցի հայկական բոլոր խորհրդանիշները։
«Հանդուրժամիտ (տոլերանտ) Բաքվի կերպարը հակասության մեջ է մտնում ԱՄՆ պետքարտուղարության զգուշացմանը ցանկացած հայի, անգամ ՀՀ քաղաքացու՝ չայցելելու Ադրբեջան։ 2020 թ․ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի հրապարակած նոր զեկույցը խորհուրդ է տալիս Ադրբեջանն ավելացնել պետքարտուղարության դիտարկման ենթակա [երկրների] ցանկ՝ կրոնական ազատությունների պարբերական խախտումների համար», – նշել է ամերկահայ գործիչը։
Ա․ Աստվածատուրյան-Թերքոթը նշում է, որ տարածաշրջանում խաղաղության գլխավոր խոչնդոտը Ադրբեջանն է։ «ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հոդվածը հուսահատ ջանք է ուշադրությունը շեղելու Ադրբեջանի կողմից շարունակվող լրջագույն մարդու իրավունքների խախտումների Արցախի, Հայաստանի և իր բնակչության նկատմամբ։ Սա Արցախի ժողովրդի համար հերթական հաստատումն է, որ ազատության և ինքնորոշման ուղին որևէ այլընտրանք չունի: Սա պարզ ինքնապահպանում է»։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search