Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա. Պենտագոն

ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը վերջերս Լիբիա է ուղարկել ռազմական օդանավեր` աջակցելու վարձկաններին, որոնք գեներալ Խալիֆ Հաֆթարի հետ մարտնչում են երկրի` միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ:

Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա. Պենտագոն

Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա. Պենտագոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պենտագոնը նաև այս հայտարարությունը հավաստող լուսանկարներ է հրապարակել: «Ռուսաստանը տևական ժամանակ թաքցնում էր իր ներգրավվածությունը այս հակամարտությանը, հիմա արդեն ի ցույց է դնում այդ փաստը»,- azatutyun.am փոխանցմամբ հայտարարել է ամերիկացի հրամանատար Սթիվեն Տաունսենդը:
Ռուսական կողմն այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:
Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից՝ առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:
Ավելի վաղ Թուրքիան զորք էր ուղարկել Լիբիա` խաղաղություն հաստատելու համար: Այս հակամարտությունում, ինչպես և Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր ճամբարների են սատարում. Մոսկվան աջակցում է ապստամբ գեներալին, Անկարան` կառավարական ուժերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search