Artsakhpress

Միջազգային

Ավտովթարի հետևանքով Ադրբեջանում 4 զինծառայող է մահացել

Մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկու մեքենաների բախումով ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ չորս զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Ավտովթարի հետևանքով Ադրբեջանում 4 զինծառայող է մահացել

Ավտովթարի հետևանքով Ադրբեջանում 4 զինծառայող է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Մահացածներից նշվում է միայն 1956թ. ծնված Յուսուբով Մանաֆ Նյուսուբաթ օղլուի (Yusubov Mənaf Nüsubət oğlu) անունը, սակայն չի նշվում, արդյոք Յուսուբովը զինվորական էր, թե քաղաքացիական անձ։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ևս երկու անձ ծանր վնասվածքներ են ստացել, սակայն հայտնի չէ նրանք քաղաքացիական անձինք են, թե զինվորական։ Վիրավորներն են՝ 1984թ. ծնված Ալիև Ռամիլ Գյուլհասան օղլուն (Əliyev Ramil Gülhəsən oğlu) և 1991թ. ծնված Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğludur)։
Այս պահին վթարից այլ մանրամասներ հայտնի չեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search