Artsakhpress

Միջազգային

Կորոնավիրուսը որպես «հնարավորություն». Ադրբեջանում ակտիվացել են բռնաճնշումները

Մինչ աշխարհում պայքարում են կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ։

Կորոնավիրուսը որպես «հնարավորություն». Ադրբեջանում ակտիվացել են բռնաճնշումները

Կորոնավիրուսը որպես «հնարավորություն». Ադրբեջանում ակտիվացել են բռնաճնշումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի բռնկման և երկրում սահմանափակումների հաստատման առաջին իսկ օրերից ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները բարձրաձայնում են իշխանությունների կողմից չարաշահումների ու «սահմանափակումները խախտելու» պատճառաբանությամբ իրականացվող ձերբակալությունների մասին։ Օրինակները շատ են: Ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության անդամ Անար Մելիքովին իր քննադատական ֆեյսբուքայան գրառման համար կալանավորել են 10 օրով, նույն կուսակցության անդամներ` Ֆաիգ Ամիրլին, Նիջաթ Աբդուլաևը, Ռուսլան Ամիրովը, սահմանափակումների խախտման պատրվակով կալանավորվել են 30 օրով, «Ժողովրդավարություն և բարգավաճում ընդդիմադիր շարժման» անդամ Շաքիր Մամեդովը ֆեյսբուքյան քննադատության համար կալանավորվել է 15 օրով: Ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին արդեն ավելի քան մեկ ամիս փաստացի գտնվում է տնային կալանքի մեջ և զրկված է արտաքին աշխարհի հետ ցանկացած (այդ թվում` հեռախոսային) կապի հնարավորությունից, մերձավոր շրջապատի անդամները ձերբակալված են, իսկ նրա հետ կապի դուրս գալ փորձող համախոհները կալանավորվում են:
Համավարակի պայմաններում ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումներն ու շարունակվող բռնաճնշումները չեն վրիպել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների և կազմակերպությունների ուշադրությունից։
Մասնավորապես, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է այլախոհությունը ճնշելու նպատակով COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները չարաշահելու մեջ։ Կազմակերպությունն արձանագրել է, որ համավարակի պայմաններում Ադրբեջանում ձերբակալվածների մեծ մասը կա՛մ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են եղել, կա՛մ հանդես են եկել իշխանությունների քննադատությամբ՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից այս չարաշահումները տեղավորվում են քաղաքական վրեժխնդրության տրամաբանության մեջ։
Amnesty International կազմակերպությունն ապրիլի 28-ին հրապարակած զեկույցում ևս շեշտել է, որ COVID-19-ը որպես առիթ օգտագործելով, Ադրբեջանում իշխանություններն ուժեղացրել են այլախոհների դեմ ճնշումները։ Զեկույցում մասնավորապես ներկայացվել է նախագահ Ալիևի՝ մարտի 19-ին Նովրուզ բայրամի առիթով (Նոր տարի) ադրբեջանական ժողովրդին ուղղված շնորհավորանքը, որում Ալիևը հայտարարել էր COVID-19 համավարակի պայմաններում «նոր կանոնների» մասին, այդ թվում առանց այն էլ մասնատված քաղաքական ընդդիմության «մեկուսացման» և «զտման» մասին։ Կազմակերպությունն արձանագրել է, որ այս հայտարարությանը հետևել են Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների  ձերբակալությունները։ Նշենք, որ նախագահ Ալիևի այս ելույթը հիշատակել էր նաև HRW-ը` դա համարելով ընդդիմության դեմ պայքարի մասին ակնարկ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով զեկուցողը ևս, անդրադառնալով Ալիևի հայտնի ելույթին հաջորդած ձերբակալություններին, քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակից օգտվելու և իր իշխանությունն ամրապնդելու մեջ՝ կառավարության գործողություններն անվանելով համաճարակի «ամոթալի շահագործում»: Իսկ օրերս հրապարակված զեկույցում Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողն անհանգստություն է հայտնել երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ, նշելով, որ Ադրբեջանում վերջին շրջանում ձերբակալվում են կառավարության հակահամաճարակային քայլերը քննադատող լրագրողներն, ինչն անընդունելի է։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ հանրապետական Էլիս Հանսթինգսը և սենատոր Ռոջեր Վիքերը նույնպես համատեղ հայտարարությամբ քննադատել են կորոնավիրուսի պայմաններում Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, ձերբակալությունները, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումները։
Այսպիսով, ադրբեջանական իշխանությունները, չնայած միջազգային կառույցների կոչերին, շարունակում են կորոնավիրուսի համաճարակն օգտագործել որպես գործիք` երկրում լրագրողների նկատմամբ ճնշումներ իրականացնելու և ներքին հակառակորդների դեմ պայքարելու համար։ Իհարկե, Ադրբեջանի իշխանությունների նման բիրտ գործելաոճը նորություն չէ, սակայն համավարակի պայմաններում դրա ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ գործոններով և իշխող քաղաքական էլիտայի շրջանում առկա վախերով։ Մասնավորապես, կորոնավիրուսի պատճառով ադրբեջանական տնտեսության կրած վնասները, նավթի գնի կտրուկ անկումը և դրա արդյունքում չստացված հսկայական եկամուտներն Ադրբեջանի համար ստեղծել են նոր մարտահրավերներ`  գնաճ, ազգային արժույթի արժեզրկում, ինչպես նաև սոցիալական դժգոհության աճ, որը երբեմն ունենում է ինքնաբուխ դրսևորումներ: Նման պայմաններում, անշուշտ, Ալիևյան կլանը ստիպված է գործել առավել քան վճռական` բնում խեղդելով ցանկացած այլակարծություն, չեզոքացնելով բոլոր քննադատներին` այդ կերպ կանխելով ընդդիմադիր գործիչների կողմից սոցիալական բողոքի գլխավորման անգամ փոքր հնարավորությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search