Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը, որի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի հետևանքով կասեցված է եղել:
Հռոմի իշխանությունները հունիսից զբոսաշրջիկներին կթույլատրեն այցելել Կոլիզեում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համալիրի տնօրինության որոշման համաձայն՝ առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում իրականացնել։ Միևնույն ժամանակ համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ հունիսի սկզբին Կոլիզեումից բացի նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։
Իտալիայում համավարակի սկզբից ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 230 000 դեպք, մահացել է ավելի քան 33 000, ապաքինվել ավելի քան 140 000 մարդ։