Artsakhpress

Քաղաքական

Հակամարտությունը պետք է լուծվի բանակցային կարգավորմամբ. քաղաքագետն անդրադարձել է արտգործնախարարների խորհրդի նիստին

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում մասնավորապես մի քանի շեշտադրումներ է կատարել՝ կապված կորոնովիրուսով պայմանավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ:

Հակամարտությունը պետք է լուծվի բանակցային կարգավորմամբ. քաղաքագետն անդրադարձել է արտգործնախարարների խորհրդի նիստին

Հակամարտությունը   պետք  է  լուծվի     բանակցային  կարգավորմամբ. քաղաքագետն  անդրադարձել  է  արտգործնախարարների խորհրդի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  քաղաքագետ  Նելլի   Բաղդասարյանը՝   մեկնաբանելով    ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
 
Նրա  խոսքով՝   ՄԱԿ-ի  գլխավոր  քարտուղարի   կողմից    հակամարտության  մեջ   գտնվող  պետություններին  կոչ  էր  արվել   ուշադրության  կենտրոնում   պահել  բռնության  դադարեցման  և  հակամարտությունների  նվազագույն   լարվածության  հասցնելու    վերաբերյալ   հարցերը:
 
«Զոհրաբ  Մնացականյանի  կողմից  նշվեց, որ  Ադրբեջանի  կողմից  հերթական  անգամ  այդ  կոչն անտեսվել է:  Այն   դեպքում, երբ    ՀՀ-ն  և  ԱՀ-ն   մշտապես  հավատարիմ  են ուժի  սպառնալիքի    չկիրառման  միջազգային  սկզբունքին:  Անգամ   այդ   պայմաններում  Ադրբեջանն  ամեն   կերպ  փորձում  է   հրադադարը  խախտել: Նիստին՝   ՀՀ  ԱԳ նախարարի   կողմից   նաև  այն  հանգամանքը    մատնանշվեց,  որ   ՀՀ   և  ԱՀ  նոր իշխանությունների   կողմից  արվելու  է  ամեն  ինչ՝  խնդիրը  լուծելու  ԵԱՀԿ  Մինսկի   խմբի  համանախագահների  կողմից  առաջարկված    ձևաչափով:    ՀՀ-ն  և  ԱՀ-ն  կողմ  են  Մինսկի  խմբի  հիմնարար   սկզբունքներին:  Եթե  ընդհանրացնելու  լինեմ, ապա   պիտի  ասեմ, որ   ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը  հերթական  անգամ    կոչ   է   թե՛  միջազգային  հանրությանը  և  թե՛  մեր  հակառակորդին՝  իմանալու, որ  հակամարտությունը   պետք  է  լուծվի    բանակցային  կարգավորման   ճանապարհով, իսկ  մնացած բոլոր մեթոդները, որոնք  այսօր        գործնականում  կիրառվում  են  Ադրբեջանի  կողմից, միանշանակ    անընդունելի   է»,-մասնավորապես  ասել  է  Ն.  Բաղդասարյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search