Artsakhpress

Միջազգային

Google ընկերությունը հուլիսի 6-ից կվերաբացի գրասենյակների մեծ մասը

Ամերիկյան Google ընկերությունը հուլիսի 6-ից կվերաբացի ամբողջ աշխարհով մեկ փակված գրասենյակների մեծ մասը, սակայն առաջին փուլում դրանցում կաշխատեն աշխատակիցների միայն մինչև 10 տոկոսը

Google ընկերությունը հուլիսի 6-ից կվերաբացի գրասենյակների մեծ մասը

Google ընկերությունը հուլիսի 6-ից կվերաբացի գրասենյակների մեծ մասը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով Google-ի և Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչայիի հայտարարությանը։
«Եթե արտաքին պայմանները թույլ տան, հուլիսի 6-ից կսկսենք մեծ թվով քաղաքներում ավելի շատ գրասենյակներ վերաբացել»,- գրել է ղեկավարն ընկերության կայքի իր բլոգում։
Առաջին հերթին գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունն աշխատավայրում պարտադիր է։ Ծրագրվում է սկզբում ընկերության գրասենյակները 10 տոկոսով զբաղեցնել, հետագայում սեպտեմբերին այդ ցուցանիշը կհասցվի 30 տոկոսի։ Պիչային նշում է, որ գրասենյակներ վերադառնալու որոշումն աշխատակիցները մինչև տարվա վերջ կամավոր կկայացնեն, միևնույն ժամանակ ընկերությունն աշխատակիցներին խորհուրդ է տալիս տնից շարունակել աշխատանքը։
Բացի այդ, Google ընկերությունը տնից աշխատողներին անհրաժեշտ սարքավորումների և գրասենյակային կահույքի ձեռքբերման համար 1000 դոլարի սահմաններում հավելավճար կտրամադրի։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,6 միլիոն մարդ, որից 352 265-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search