Artsakhpress

Քաղաքական

Համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում համազգային հարցերի շուրջ պետք է ձևավորել միասնական օրակարգ. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական խորհրդատվությունների շրջանակում այսօր հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության անդամների հետ:

Համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում համազգային հարցերի շուրջ պետք է ձևավորել միասնական օրակարգ. Արթուր Թովմասյան

Համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում համազգային հարցերի շուրջ պետք է ձևավորել միասնական օրակարգ. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Արթուր Թովմասյանն ասել է, որ հանդիպումների հիմնական նպատակը ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, բոլոր քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ համազգային հարցերի շուրջ միասնական օրակարգ ձևավորելն ու այդ հարցերի շրջանակում համագործակցելն է:
«Ազատ Հայրենիք» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները համապետական ընտրություններին մասնակցել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով: Այս համատեքստում Ա. Թովմասյանը կարևորել է համագործակցությունը և ողջունել կուսակցությունում երիտասարդների զգալի ներգրավվածությունը:
Իր հերթին «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել նման հանդիպումների շարունակական անցկացումը:
Ա. Հարությունյանը ողջունել է համերաշխության և հանդուրժողականության ուղերձի շրջանակում միասնական օրակարգի ձևավորումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search