Artsakhpress

Միջազգային

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով. Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, իսկ նրանց զբաղվածությունը, որոնք շարունակել են աշխատել, կրճատվել է 23%-ով:

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով. Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով. Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է մայիսի 27-ին հրապարակված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ուսումնասիրության մեջ, փոխանցում է tert.am-ը:
Համաձայն կորոնավիրուսի շրջանում զբաղվածության վերաբերյալ ԱՄԿ մոնիթորինգի՝ համավարակի հետևանքները փետրվարի սկզբից երիտասարդության շրջանում հանգեցրել են գործազրկության աճի, ընդ որում՝ աղջիկներն ավելի շատ են տուժել, քան տղամարդիկ:
Համավարակը հանգեցրել է նրան, որ երիտասարդները ոչ միայն կորցնում են աշխատանքը, այլ նաև խախտվում է նրանց կրթական գործընթացն ու մասնագիտական պատրաստությունը, ինչպես նաև լուրջ խոչընդոտներ են առաջանում նրանց համար, ովքեր նոր պետք է մուտք գործեն աշխատաշուկա կամ տեղափոխվեն մի աշխատանքից մյուսին:
ԱՄԿ տվյալներով՝ 2019 թվականին երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 13,6% և արդեն այն ժամանակ գերազանցել է ցանկացած այլ խմբի ցուցանիշը: Աշխարհում գործազուրկ, չկրթված, մասնագիտական պատրաստություն չանցած շուրջ 267 միլիոն երիտասարդ կա:
«Կորոնավիրուսի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամը երիտասարդներին, մանավանդ կանանց ավելի ուժեղ և արագ հարված է հասցնում, քան ցանկացած այլ խմբի: Եթե մենք անհապաղ և նշանակալից քայլեր չձեռնարկենք նրանց դրությունը բարելավելու համար, ապա այս վիրուսի թողած ժառանգությունը հնարավոր է մեզ հետ մնա տասնամյակներով: Եթե երիտասարդների տաղանդն ու էներգիան տեղափոխվեն երկրորդ պլան`հնարավորությունների կամ հմտությունների բացակայության պատճառով, դա կվնասի մեր ամբողջ ապագան»,-փաստաթուղթը մեկնաբանել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
ԱՄԿ փորձագետները կոչ են անում շտապ, լայնամասշտաբ և նպատակաուղղված քաղաքական քայլեր ձեռնարկել երիտասարդությանն աջակցելու ուղղությամբ, մասնավորապես` ծրագրեր մշակել, որոնք կապահովեն նրանց զբաղվածությունն ու կրթությունը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search