Artsakhpress

Քաղաքական

Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը:

Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար

Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին։
«Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»,-ասաց Մնացականյանը:
Նա վստահեցրեց, որ  հայկական կողմը մշտապես աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և համանախագահների հետ անմիջապես: «Վստահեցնում եմ, որ առավել քան հետևողական է Հայաստանի քաղաքականությունն այն մասով, ինչ վերաբերվում է սպառնալիքի և ուժի կիրառման մերժմանը` այն կոնտեքստում, որ մենք առավել քան պատրաստ ենք դրան արձագանքել»,-ասաց Մնացականյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանն ունի իր հետևողական քաղաքականությունը՝ բոլոր հարցերով, ինչ վերաբերվում է խաղաղ կարգավորման մոտեցումներին, այն հարցերին, որոնք վերաբերում են մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացում և այն հարցերին, որոնք վերաբերում են համապատասխան միջավայրի ստեղծմանը խաղաղ գործընթացի համար: «Սա ասված է, սա արտահայտված է, սա դիրքորոշում է և հետևողականորեն տարվում է առաջ՝ բոլոր մակարդակներով՝ լինի բուն բանակցային գործընթացը, թե մեր ներգրավումները բազմակողմ, երկկողմ մակարդակներով՝ մեր գործընկերների հետ: Կոպիտ ասած՝ մենք շատ հստակ գիտենք ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք, և կարիք չունենք դրան լրացուցիչ անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,-վստահեցրեց ԱԳ նախարարը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search