ԵՄ-ն Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՄ-ն՝ որպես մոտ և հուսալի գործընկեր Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և կլինենք նաև ապագայում։ Հայ ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք։ Եղեք առողջ»,- SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ գրել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: