Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, ըստ որոնց՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Սամվել Շահրամանյանը՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանրապետության նախագահն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա անելիքները: Նա անընդունելի է համարել Արցախի հարցով Ադրբեջանի վարած ռազմաշունչ դիվանագիտությունը՝ նշելով, որ այն հակամարտության կողմերին հեռացնում է խաղաղ կարգավորման գործընթացից: Հաջողություն մաղթելով նախարար Մայիլյանին՝ նախագահը հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում իրականացվող աշխատանքները:

Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է Շուշի քաղաք և նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին ներկայացրել կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ստեղծված ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության անձնակազմին: Նախագահն իր խոսքում նշել է, որ նոր նախարարության ձևավորումն ինքնանպատակ չի եղել, քանի որ խնդիր է դրված երիտասարդ սերնդի շարունակական դաստիարակության կազմակերպումը որակական նոր մակարդակի հասցնելու: Նա շնորհակալություն է հայտնել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության արդեն նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին բարեխիղճ աշխատանքի համար:


Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Այդ առթիվ նախագահն այսօր այցելել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն և անձնակազմին ներկայացրել Կամո Աղաջանյանին: Ա. Հարությունյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին և համոզմունք հայտնել, որ նոր տնօրենի գլխավորությամբ ծառայության աշխատանքը հավուր պատշաճի կիրականացվի:


Ժիրայր Միրզոյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Աշոտ Բախշիյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումներ, ըստ որոնց՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Արտյոմ Սարիբեկյանը, իսկ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝ Էրիկ Հարությունյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search