Վրաստանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում նոր հոդված է հայտնվել:
Վրաստանում առանց Աբխազիայի և Հրվ. Օսիայի քարտեզ ստեղծող և օգտագործող անձինք կարող են ազատազրկվել մինչև 2 տարի ժամկետով
Քրեական օրենսգրքում այս փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մայիսի 22-ին և ուժի մեջ կմտնի հուլիսի 2-ից:
Համաձայն հոդվածի՝ այն անձը, որը կամավոր սկզբունքով կհանձնի այդպիսի իրը և նրա գործողություններում դրա հետ կապված այլ հանցավոր արարք չի լինի, կազատվի պատասխանատվությունից:
Իրավաբանական անձինք այս արարքը կատարելու դեպքում պատժվում են տուգանքով և գործունեության իրավունքի զրկմամբ: Տուգանքի նվազագույն չափը կազմում է 2000 լարի (շուրջ 305 000 դրամ): Իրավաբանական անձի համար տուգանքի նվազագույն չափը կազմում է ֆիզիկական անձի տուգանքի նվազագույն չափի հիսնապատիկը: