Artsakhpress

Քաղաքական

Արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում. դրանք շատ անգամ արվում են ներքին սպառման համար. Արթուր Թովմասյան

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքվի Ալիևյան կլանի ողջ պրոպագանդան հոխորտում է Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնել՝  թերևս օգտագործելով համաճարակային պայմաններում ստեղծված նախադրյալները:

Արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում. դրանք շատ անգամ արվում են ներքին սպառման համար. Արթուր Թովմասյան

Արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում. դրանք շատ անգամ արվում են ներքին սպառման համար. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Թեմայի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
 
«Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկանում են, որ նոր պատերազմը կհանգեցնի ահռելի մարդկային և նյութական  կորուստների: Դե իսկ արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարություները շատ անգամ ներքին սպառման համար են արվում, չնայած հակառակ դեպքում էլ մեր ժողովուրդն ի վիճակի է ցանկացած պահի տրակտորը փոխարինել տանկով, իսկ բահն՝ ինքնաձիգով:
 
Այս անգամ, սակայն ենթադրել կարելի է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են նաև Արցախի նոր իշխանություններին՝ ստուգելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ոգին և զգոնությունը, ինչին և այսօր համարժեք պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հստակ հայտարարելով, որ ուժի լեզվով մեզ հետ խոսելը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:
 
Վերոհիշյալին միայն կարող եմ ավելացնել. Նոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում կասեցնել թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով Ադրբեջանի տարածք եւ մարտի ելքը վճռել այն պես, ինչպես եղավ 1992-1994թթ. Ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչու չէ, նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև միջազգային հանրությունն ընդհանրապես և համայն հայությունը մասնավորապես, քաջատեղյակ են, թե ով է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնությանը դիմել՝ հրադադարի խնդրանքով»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search