Միացյալ Նահանգները դրական արձագանք է ստացել G7-ի երկրների ղեկավարներից՝ հունիսին Սպիտակ տանը գագաթնաժողով անցկացնելու որոշման վերաբերյալ:
G7-ի երկրների ղեկավարները համաձայն են հանդիպել Սպիտակ տանը. ТАСС
Գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին, առանց տեսակապի, բոլորի ներկայությամբ,: Ըստ Մաքքինանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այդ հանդիպումը կլինի համաճարակի ավարտից հետո նորմալ կյանք վերադառնալու լավ օրինակ:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հնարավոր էր համարել յոթնյակի հանդիպումը Քեմփ Դեվիդի իր նստավայրում, բայց անցած շաբաթ հայտարարեց, որ գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վաշինգտոնում: