Artsakhpress

Սփյուռք

Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել

Հրանտ Դինք հիմնադրամը անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստացել, հաղորդում է «Ակոս» պարբերականը:

Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել

Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն` մայիսի 27-28-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որտեղ մեղադրանքներ են եղել, թե հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ է պատմում», երկիրը լքելու պահանջ է պարունակել, ինչպես նաև մահվան սպառնալիք Դինքի այրու՝ Ռաքել Դինքի և կառույցի փաստաբանի հասցեին: Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել է ոստկանություն և Ստամբուլի նահանգապետարան:
«Վերջին շրջանում ահագնացող խտրական, ատելության խոսքը միայն կարող է խրախուսել նման սարսափելի վերաբերմունքը: Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերի պարտականությունն է աշխատել ամեն քաղաքացու հավասար, ազատ և արդար ապրելու հնարավորություն ապահովելու համար»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, դատապարտելով տեղի ունեցածը, իր թվիթերյան էջում գրել է. «Հրանտ Դինքը նման մթնոլորտում սպանվեց. 13 տարի անց Ռաքել Դինքը նույն միջավայրում մահվան սպառնալիքներ է ստացել: Իշխանության կիրառած ատելության լեզուն և քաղաքականությունը կրկին ճանապարհ է բացում ատելության հանցանքների համար: Վերջ տվեք ատելության մթնոլորտին: Գնացեք սպառնալիքների հետքերով»:
«Նոր Զարթոնք» նախաձեռնությունը ևս զորակցություն է հայտնել Հրանտ Դինք հիմնադրամին՝ պատկան մարմիններին կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search