Artsakhpress

Միջազգային

Բայդենը քննադատել է Թրամփին «ամերիկացիների դեմ բռնության կոչերի համար»

ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «զայրացած է» նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրություններից, որոնք Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաների ֆոնին «ամերիկյան քաղաքացիների դեմ բռնության կոչ են անում»:

Բայդենը քննադատել է Թրամփին «ամերիկացիների դեմ բռնության կոչերի համար»

Բայդենը քննադատել է Թրամփին «ամերիկացիների դեմ բռնության կոչերի համար»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է tert.am-ը:
«Բավական է։ Սա աբստրակցիա չէ. սևամորթ լրագրողը ձերբակալվել է այս առավոտյան իր աշխատանքը կատարելիս, իսկ սպիտակամորթ ոստիկանը, որը սպանել է Ջորջ Ֆլոյդին, մնում է ազատության մեջ: Ուրախ եմ, որ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել, բայց դրանով ամեն ինչ ասված է։ Նա (Թրամփը) կոչ է անում բռնության դիմել ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ նրանցից շատերի համար այս ծանր պահին։ Ես զայրացած եմ, և դուք նույնպես պետք է զայրանաք» - Twitter-ում գրել է Բայդենը։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն անընդմեջ ընթացող զանգվածային բողոքի ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված՝ 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյալ երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։
Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search